Վեբ Ծրագրավորման Դասընթացներ

  • Խմբում առավելագույնը 4 հոգի։
  • Յուրաքանչյուր փուլ բաղկացած է 12 պարապմունքից՝ շաբաթական 3 օր հաճախականությամբ, 2 ժամ տևողությամբ։
  • Դասընթացների ընթացքում անընդմեջ իրականացվում են պրակտիկ բնույթի առաջադրանքներ։
  • Դասընթացի ավարտին ունենում եք մի քանի պատրաստի աշխատանքեր և կայքեր։
  • Դասընթացների ամբողջական փուլերի ավարտից հետո, շրջանավարտներին տրվում է հավաստագիր։
  • Դասընթացները բաղկացած են 4 փուլից (HTML5/CSS3/Bootstrap , JavaScript/jQuery/AJAX, PHP(MySQL), OOP/MVC/Laravel)

Ինչու՞ ընտրել մեզ։

  • Փոքր խումբ
    Յուրաքանչյուր խմբում առավելագույնը 4 հոգի։
  • Անհատական մոտեցում
    Մեր մասնագետները ցուցաբերում են անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին։
  • Աշխատանք
    Մեր շրջանավարտների մեծ մասն անցել են աշխատանքի։
  • Պորտֆոլիո
    Դասընթացի ավարտից հետո ունենում եք մի քանի աշխատանքներ և կայքեր։

Մեր ուսանողների կատարած աշխատանքները

Գրանցվելու համար լրացրեք Ձեր տվյալները

  • HTML (HyperText Markup Languageգերտեքստի նշագրման լեզու), նշագրման լեզու, որն օգտագործվում է վեբ-էջերի մեծամասնության նշագրման համար։ HTML լեզուն վերամշակվում է դիտարկչի կողմից և ցուցադրվում է մարդու կողմից հեշտ ընթեռնելի փաստաթղթի տեսքով։HTML-ի օգնությամբ հեշտությամբ կարելի է ստեղծել համեմատաբար պարզ, սակայն գեղեցիկ ձևավորված փասթաթուղթ։ Ի հավելումն փասթաթղթի կառուցվածքի պարզեցմանը, HTML-ում աջակցվում էր հիպերտեքստը։ Մուլտիմեդիայի հնարավորությունները ավելացվեցին քիչ ավելի ուշ։ Ի սկզբանե HTML լեզուն ստեղծվել է որպես փասթաթղթերի կառուցման և ձևավորման միջոց՝ անկախ օգտագործվող արտածման միջոցից (էկրան, տպիչ և այլն) ցուցադրելու միջոց։ Նախնական HTML ձևաչափով տեքստը պետք է առանց ոճային և կառուծվածքային ձևափոխման արտածվեր սարքավորման վրա՝ տարբեր տեխնիկական համալրմամբ (ժամանակակից համակարգչի գունավոր էկրանը, օրգանայզերի մոնոխրոմային էկրան, բջջային հեռախոսների կամ տեքստերի ձայնային վերարտադրման ծրագրերի կամ սարքավորումների սահմանափակ չափերով էկրան)։ Սակայն HTML-ի ժամանակակից կիրառումը հեռու է սկզբնական նշանակությունից։
  • CSS (Cascading Style Sheets), կայքին ձևավորում տալու համար օգտագործվող տեխնոլոգիա։ CSS-ը հիմնականում օգտագործվում է HTML և XHTML ֆորմատի պատկանող վեբ-էջերի ձևավորման համար, սակայն կարող է նաև օգտագործվել ցանկացած տեսակի XML ֆորմատի փաստաթղթերի համար, ներառյալ SVG և XUL։CSS-ը օգտագործվում է վեբ-էջեր նախագծողների կողմից գույները, տառատեսակները, գտնվելու վայրը և այլ նկարագրություններ տալու համար։ CSS-ի հիմնական նպատակը հանդիսանում է այն, որ դրա օգնությամբ առանձնացվում են HTML էջի պարունակությունը և նրա նկարագրությունը, դրանով իսկ էջին հաղորդվում է մատչելիություն, ճկունություն և նրա նկարագրությունը կառավարելու հնարավորություն, ինչպես նաև նվազեցնում է հրամանների կրկնվելը և բարդացնելը։ Բացի այդ CSS-ը թույլ է տալիս տվյալ դոկումենտը ներկայացնել տարբեր ոճերով։ Էջի արտածման ժամանակ CSS-ը կարող է վերցվել տարբեր աղբյուրներից՝ Եթե ոճերի աղյուսակը գրված է առանձին ֆայլի մեջ, ապա այն կարող է միանալ վեբ փաստաթղթին` հղումով , որը տեղադրվում է փաստաթղթի մեջ <head> и </head> զույգ թեգերի մեջ: <link> թեգը պետք է ունենա href ատրիբուտը, որն էլ նշում է ոճերի աղյուսակի հասցեն: Այդ աղյուսակում նշված բոլոր հատկությունները տարածվում են ամբողջ փաստաթղթի վրա: Գրելաձևը հետևյալն է.
  • JavaScript-ը ինտերպրետացվող սկրիպտային լեզու։ Այն համացանցում ամենահանրահայտ սկրիպտային լեզուն է և աշխատում է բոլոր հանրահայտ բրաուզերներում, որոնց թվում են Ինտերնետ Internet Explorer, Mozilla Firefox, Google Chrome, Opera և Safari։

    • JavaScript-ը HTML դիզայներին տալիս է ծրագրավորման գործիք
    • JavaScript-ը կարող է դինամիկ տեքստ ներդնել HTML էջի մեջ
    • JavaScript-ը կարող է արձագանքել իրավիճակներին(events), այսինքն ՝ JavaScript -ը կարող է գործել, երբ ինչ որ բան է պատահում, օրինակ երբ էջը ավարտում է բեռնավորումը, կամ երբ օգտագործողը մատնահարում է HTML էլեմենտի վրա
    • JavaScript-ը կարող է կարդալ և փոխել HTML էլեմենտի պարունակությունը
    • JavaScript-ը կարող է օգտագործվել տվյալը վալիդացնելու համար մինչ վերջինիս սերվեր ուղարկվելը։ Սա կարող է սերվերին զերծ պահել ավելորդ գործընթացներից և ծանրաբեռնվածությունից
    • JavaScript-ը կարող է օգտագործվել կայքից օգտվողի բրաուզերը ճանաչելու համար, և կախված բրաուզերից՝ բեռնել տվյալ բրաուզերին սպեցիֆիկ էջը
    • JavaScript-ը կարող է օգտագործվել cookie-ներ ստեղծելու համար
  • jQuery, JavaScript գրադարան, որը կենտրոնացված է JavaScript-ի և HTML-ի փոխազդեցությունն հեշտացնելու համար։ jQuery գրադարանի օգնությամբ կարելի է հեշտությամբ ընտրել DOM տարրը, դիմել դրա ատրիբուտներին ու բովանդակությանը, փոփոխել դրանք։ jQuery-ն ունի նաև AJAX-ի հետ աշխատելու համար պարզ և հասկանալի API։
  • AJAX՝ (Asynchronous JavaScript and XML)  Համաշխարհային սարդոստայն տեխնոլոգիաների համակցված խմբի անվանում է, որը թույլ է տալիս տվյալների փոխանակում սպասառուի և սպասարկուի միջև, ֆոնային ռեժիմում, առանց վեբ էջի վերբեռնման և ցուցադրման/աշխատանքի խաթարման, հաճախ ավելի ինտերակտիվ և արագ դարձնելով վեբ ծրագրերը։
  • PHP-ն ( Hypertext Preprocessor) ընդհանուր նշանակության սկրիպտային ծրագրավորման լեզու է, որն ինտենսիվորեն օգտագործվում է վեբ ծրագրավորման մեջ։ Ներկայումս այն աջակցվում է հոսթինգ տրամադրող ընկերությունների ճնշող մեծամասնության կողմից և հանդիսանում է առաջատար ծրագրավորման լեզուներից մեկը, որոնք կիրառվում են դինամիկ վեբ-կայքերի ստեղծման համար։
    • POST և GET պարամետրերի, ինչպես նաև վեբ-սերվերի փոփոխականների ինքնուրույն տարանջատումը նախապես որոշված հատուկ զանգվածներում,
    • բազմաթիվ տվյալների բազաների կառավարման համակարգերի հետ փոխազդեցությունը (MySQL, MySQLi, SQLite, PostgreSQL, Oracle (OCI8), Oracle, Microsoft SQL Server, Sybase, ODBC, mSQL, IBM DB2, Cloudscape և Apache Derby, Informix, Ovrimos SQL, Lotus Notes, DB++, DBM, dBase, DBX, FrontBase, FilePro, Ingres II, SESAM, Firebird / InterBase, Paradox File Access, MaxDB, PDO միջերես),
    • HTTP-գլխագրերի ավտոմատացված ուղարկումը,
    • HTTP-լիազորագրերի հետ աշխատելու ունակությունը,
    • cookies-ի և սեսիաների հետ աշխատելու ունակությունը,
    • տեղային և հեռացված ֆայլերիերի, socket-ների հետ աշխատելու ունակությունը,
    • վեբ-սերվեր վերբեռնված ֆայլերի մշակումը,
    • XForms-ի հետ աշխատելու ունակությունը։PHP-ն (Hypertext Preprocessor) ընդհանուր նշանակության սկրիպտային ծրագրավորման լեզու է, որն ինտենսիվորեն օգտագործվում է վեբ ծրագրավորման մեջ։ Ներկայումս այն աջակցվում է հոսթինգ տրամադրող ընկերությունների ճնշող մեծամասնության կողմից և հանդիսանում է առաջատար ծրագրավորման լեզուներից մեկը, որոնք կիրառվում են դինամիկ վեբ-կայքերի ստեղծման համար։Լեզվի պարզության, կատարման արագության, հարուստ ֆունկցիոնալության, բազմահարթակ լինելու և PHP արտոնագրովընթացիկ կոդերի տարածման շնորհիվ, այսօր վեբ-ծրագրավորման ոլորտում PHP-ն աշխարհի ամենահայտնի սկրիպտայինծրագրավորման լեզուներից մեկն է։ Վեբ-կայքերի կառուցման ոլորտում ճանաչված լինելը պայմանավորված է վեբ-հավելվածների ստեղծման համար նախատեսված բազմաթիվ ներկառուցված միջոցների առկայությամբ։ Դրանցից հիմնականներն են՝PHP օգտագործում են նաև բազմաթիվ հանրահայտ ընկերություններ, ինչպիսիք են Ֆեյսբուքը, ՎԿ-ն և Վիքիպեդիան։
  • MySQL  բաց կոդով տվյալների բազաների կառավարման համակարգ։ MySQL-ի մշակումն ու աջակցումն իրականացվում է Oracle կորպորացիայի կողմից։ Վերջինս MySQL-ի նկատմամաբ իրավունքները ստացել է Sun Microsystems ընկերության գնումից հետո, որն էլ, նախքան այդ, իր հերթին գնել էր MySQL AB ընկերությունը։ MySQL-ն տարածվում է GNU GPL, ինչպես նաև սեփական կոմերցիոն արտոնագրի ներքո, չնայած մշակողներն նոր ֆունկցիաներ են ավելացնում արտոնագրված օգտագործողների պատվերներով։MySQL-ը հիմնականում օգտագործվում է փոքր և միջին ծանրաբեռնվածության ծրագրերի համար։ Այն ներառված է մի շարք վեբ-ծրագրավորման համար նախատեսված ծրագրերի փաթեթների մեջ, ինչպիսիք են WAMP-ը, AppServ-ը, LAMP-ը, XAMPP-ը և Open Server-ը։MySQL բավականին ճկուն է։ Այն աջակցում է աղյուսակների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են MyISAM-ը կամ InnoDB-ն։ Բացի այդ, այն տեղադրվում է հատուկ EXAMPLE անվանմամբ աղյուսակի տեսակով, որն ցուցադրում է նոր աղյուսակի տիպեր ստեղծելու սկզբունքները։ GPL արտանգրի շնորհիվ, MySQL-ն անընդհատ հարստանում է նոր աղյուսակի տեսակներով։
  • PHP-ն օբյեկտային կողմորոշմամբ ծրագրավորման (Object-oriented programming, OOP) համար ունի լայն հնարավորություններ, որոնց լրիվ աջակցումը սկսվել է լեզվի 5-րդ տարբերակից սկսած։ Class-երը PHP-ում հայտարարվում են class բանալի բառի միջոցով։ Class-ի մեթոդները և դաշտերը կարող են լինել հանրային (public, լռելյան բոլոր մեթոդներն ու դաշտերը հանրային են), պաշտպանված (protected) և թաքնված (private)։ PHP-ն աջակցում է OOP-ի բոլոր երեք մեխանիզմները՝ ինկապսուլյացիա, պոլիմորֆիզմը(կամ, այլ կերպ ասած, տարաձևությունը) և ժառանգումը (ծնողական Class-ը նշվում է Class-ի անավումից հետո գրելով extends բանալի բառը, որին հաջորդում է ծնողական Class-ի անվանումը)։ PHP-ն նաև աջակցում է միջերսներ (հրապարակվում է interface, և օգտագործվում՝ implements բանալի բառերի օգնությամբ)։ Թույլատրվում է հրապարակել ավարտվող և աբստրակտ մեթոդներ ու Class-եր։ Դասերի բազմակի ժառանգումն չի աջակցվում, սակայն Class-ը կարող է իրագործել մի քանի միջերես։ Ծնողական դասի մեթոդներին դիմելու համար հարկավոր է օգտագործել parent բանալի բառը։
  • MVC (Model–view–controller) ծրագրային նախագծման ձևանմուշ է, որի նպատակն է մշակել ծրագրեր որոնք պարունակում են Օգտագործողի ինտերֆեյս ։ Նրա նպատակն է ծրագիրը բաժանել 3 մասերի, որը կապահովի տվյալների մշակման անկախությունը օգտագործողի ինտերֆեյսից: